Երկրաշարժի հետևանքով Ֆիլիպիններում կա 8 զոհ և 149 վիրավոր
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով ութի, շուրջ 149-ը վիրավորվել է: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ շրջաններում շուրջ հազար հինգ հարյուր շինություն է վնասվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: