Պենտագոնի ղեկավարը պատասխանել է Էրդողանին
Պենտագոնի նախագահ Մարկ Էսպերը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը՝ Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված:
Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմաբազան փակելու հարցը, եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
«Ես առաջին անգամ այդ մասին թերթերից եմ լսել»-ասել է Պենտագոնի ղեկավարը-,«հիմա պատրաստվում եմ խոսել Թուրքիայի իմ գործընկերոջ հետ՝ պարզելու, թե ինչ նկատի ուներ նա դա ասելով»-հավելել է Էսպերը: