Պարոն Մարության, Դուք ՀՀԿ-ի հետ աշխատելու «կոմֆորտ»-ից մի խոսեք, թե չէ էնքան փաստ ջրի երես կհանեմ (վիդեո)
Եկել եմ ամբիոնից ելույթ ունենամ, որ դիմացից Ձեր ցինիզմի հասնող ծիծաղը դիմացից չտեսնեմ: Երևանի ավագանու նիստի ժամանակ իր խոսքն ուղղելով քաղաքապետ Հայկ Մարությանին, այսպես սկսեց իր ելույթը «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա նկատեց, որ Հայկ Մարությանը «կիքս» է տվել, ու հասկանալով, որ «դուբլ-1», «դուբլ-2», «դուբլ-3» չի լինելու` անջատում է ընդդիմության բարձրախոսը` իր «կիքս»-ը չբացահայտելու համար: Նրա այս խոսքի վրա Հայկ Մարությանը ծիծաղեց, ինչին ի պատասխան, Վարդանյանը նկատեց. «պարոն Մարության, Ձեր ցինիկ ծիծաղը ինձ չի կարող ընդհատել»:
Թեհմինա Վարդանյանը, մեջբերելով ընդդիմությանն ուղղված Մարությանը խոսքը, թե` «ՀՀԿ-ի հետ ձեզ կոմֆորտ էր աշխատել», նկատեց, որ Հայկ Մարությանը ՀՀկ-ի հետ կոմֆորտի մասին իրավունք չունի խոսել:
«Էդ Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր, թե հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալություն օրը, դուք էիք Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հետ այն «Ջազվե» սրճարանում, որը դուք քանդեցիք, օրումեջ, ջերմուկի շշի շուրջ, քննարկումներ էիք անում. ձեր աչքերն արդեն լցվում է արդեն, չգիտեմ՝ լացներդ է գալիս, թե ծիծաղներդ ձեր վիճակից»:
Մանրամասները` տեսանյութում