Ի պատասխան ձեր ժպիտի. բռնվեցիք, նույն կարգադրությունն է, բայց Հայկ Մարությանի ստորագրությունը չէ. Խաժակյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ խաժակյանը հարցում է արել և ստացել քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը՝ նրան արձակուրդ տրամադրելու մասին: Այդ մասին խաժակյանը տեղեկացրեց ավագանու արտահերթ նիստի ժամանակ: Նա նկատեց, որ իր ձեռքի տակ են միևնույն երկու հրաման` երկու տարբեր ստորագրությամբ: Խաժակյանը հաղորդում է տվել հանցագործության մասին:
«Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք ու նոյեմբերի 4-ի այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով: Հիմա, իմ ձեռքի տակ է մեկ այլ փաստաթուղթ, որի հետ կապված դիմում եմ դատախազությանը: Սա նույն կարգադրությունն է, բայց ոչ՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ: Բռնվեցիք, ժողովո՛ւրդ ջան»,- ասավ Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: