Խորթ հայրը 6-ամյա տղային թողել է ճանապարհին և հեռացել (տեսանյութ)
Եյսկում 6-ամյա տղային միայնակ թողել են ավտոճանապարհին: Ճանապարհով անցնող մի կին տեսել է երեխային, նստեցրել իր մեքենան և տարել ոստիկանություն: Երեխան այնքան հոգնած և լարված է եղել, որ մեքենայի մեջ անմիջապես քնել է:
Երեխայի ծնողները շուտով գտնվել են:
Պարզվում է, որ խորթ հայրն է երեխային դուրս գցել իր բեռնատարից՝ նրան ուղարկելով փնտրելու իր այն գլխարկը, որը երեխան պատահաբար գցել է: Երբ երեխան իջել է մեքենայից` խորթ հայրը հեռացել է: