Հնդկաստանում զանգվածային անկարգությունները նոր ընթացք են ստանում
Հնդկաստանի իշխանությունները որոշել են երեք շաբաթով դադարեցնել Ալիգարխե շրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասերը, որոնց ուսանողները վերջին օրերին մասնակցում են զանգվածային անկարգությունների:
Խոսքը վերաբերում է տվյալ շրջանում գործող Ալիգարխի մահմեդական համալսարանին և Ջամիյա Միլիյա Իսմայիա համալսարանին: Անգարգությունները սկսվեցին «Քաղաքացիություն ստանալու մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո: Նոր փոփոխության համաձայն՝ հարևան երկրների մահմեդական դավանանքի քաղաքացիների համար կհեշտանա Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, եթե ապացուցվի, որ վերջիններս ճնշումների են ենթարկվել իրենց երկրներում:
Տեղացիները մտավախություն ունեն, որ նման կերպ ներգաղթյալների մեծ հոսք կառաջանա: