Երկրաշարժ Ֆիլիպիններում. կան զոհեր և վիրավորներ
Ֆիլիպիններում կիրակի օրը գրանցված 6.8 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաշարժի հետևանքով մեկ երեխա է զոհվել: Տեղեկացվել է նաև, որ որ շուրջ 37 մարդ է տարբեր աստիճանի վիրավորում ստացել:
Երկրաշարժի էպիկենտրոնը Մագսայսայ բնակավայրից 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվել: