Ջո Բայդենը կապ ունի փողերի լվացման մեջ. Թրամփի փաստաբան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ ինքը ապացույցներ ունի առ այն, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդին կապ ունի փողերի լվացման հետ:
Նա ավելացրել է նաև, որ դեմոկրատների կողմից նախագահի իմպիչմենտի գործընթացը սկսվել է միայն նրա համար, որ խոչընդոտեն կատարվող հետաքննությանը:
Ջուլիանին ասել է, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, ինչպես նաև հավելել է, որ կաշառք վերցնելու ու տալու մասին փաստեր ևս ունեն: