Կիլիան Մբապեն ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել
«ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում աչքի ընկավ գոլով:
Այս գոլից հետո նա բացառիկ ցուցանիշ գրանցեց. Մբապեն վերջին 50 տարվա մեջ միակ ֆուտբոլիստն է, որ 20 տարեկան հասակում Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 70 գոլի հեղինակ:
Մբապեն գերազանցեց «Լիոն»-ի հարձակվող Բերնար Լյակոմբայի ցուցանիշը, ով 70 գնդակ էր խփել 1975 թվականին, սակայն 22 տարեկան հասակում: