Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
Հասարակություն

Տոտալ գրոհ է ձեռնարկվել Հայրապետյանի դեմ. Վասակ Դարբինյան

Լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին:

«Ես հասկանում եմ, որ մեծամասնության կարծիքին հակադրվելը, այդ կարծիքից տարբերվող տեսակետ արտահայտելը ինքնասպանության պես մի բան է: Եթե մեղմ ասեմ՝ խոցելի դառնալու պատրաստակամություն: Բայց լինում են իրավիճակներ, երբ շատ ավելի վատ է լռելը:

Արդեն երկու օր է՝ ֆեյսբուքյան ընկերներցս շատերը, նրանց ընկերներն ու ընկերների ընկերները տոտալ գրոհ են ձեռնարկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ: Ընդ որում, այդ գրոհը, եթե արտահայտվելու լինեմ ֆուտբոլային լեզվով, ընթանում է խաղի կանոնների կոպտագույն խախտումներով: Ամենավիրավորական բնորոշումների, մեղադրանքների, հայհոյանքների և անեծքների տեղատարափ է, որը վկայում է, ցավոք, ոչ թե մեր հասարակության մեջ արդարամտության առկայության և դրա պահանջարկի ավելացման, այլ ատելության աներևակայելի առատության մասին:

Ես չեմ ուզում քննարկել՝ ինչու են մարդիկ իրենց վերապահել հավատաքննիչների, մեղադրողների, դատավորների դերը: Մանավանդ որ իր տանը կատարված խուզարկությունից հետո Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե ապացուցվի իրեն ներկայացված մեղադրանքը: Է՞լ ինչ եք ուզում, սիրելի ընկերներ, հրապարակում կախե՞լ, քառատե՞լ, գնդակահարե՞լ նրան: Բայց չէ՞ որ դուք դրանով չեք տարբերվի նրա այն կերպարից, որը ձևավորվել է ձեր պատկերացումների մեջ և որի դեմ մարտնչում եք:

Խոսվում է Հայրապետյանի հանցավոր գործունեության մասին: Բազմիցս ասվել և ասվում է, ու ողջամիտ մարդիկ էլ կարծես չեն առարկում, որ հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է: Ինչո՞ւ եք, ուրեմն, սիրելի և հարգելի ընկերներ, առաջ ընկնում և ստանձնում դատարանի դերը...

Ես և Ռուբեն Հայրապետյանը քաղաքացիական մեր դիրքորոշումներով, քաղաքական համակրանքներով երբևէ չենք եղել նույն ճամբարում: Մի քանի անգամ իմ խմբագրած թերթերում ամենախիստ քննադատական հոդվածներն եմ տպագրել նրա մասին: Մասնավորապես, նույն այդ «Բջնի» գործարանի վերաբերյալ... Բայց սա չի խանգարել, որ ինձ համար շատ ծանր ու ճակատագրական պահին Ռուբեն Հայրապետյանը ձեռք մեկնի ինձ: Չեմ ուզում առավել մանրամասնել: Կարող եմ միայն հավաստիացնել, որ ես միակը չեմ: Անուններ չտամ՝ իմացողները գիտեն: Սա գուցե և սուբյեկտիվ, բայց առավել քան հիմնավոր պատճառ է, որ ես չմիանամ նրա դեմ սանձազերծված այս արշավին:

Ցավոք, մեզնից շատերը նորմալ են համարում երախտամոռությունը և ուրացումը, արդարացնելով դա իբր իրենց սկզբունքայնությամբ:

Հ.Գ. Խնդրում եմ մեկնաբանություններում պահպանել կոռեկտությունը»,- գրել է նա: