Հրաբխի ժայթքում Նոր Զելանդիայում․ կա 15 զոհ
Նոր Զելանդիայի Ուայտ-Այլենդ կղզում ժայթքած հրաբխի հետևանքով կա 15 զոհ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հայտնի է, որ հրաբխի ժայթքման պահին կղզում եղել է 47 մարդ, որոնց մեջ եղել են զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Մալազիայից ու ԱՄՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էին 6 զոհի մասին։ Ոստիկաններն ու փրկարարներն այս պահին աշխատում են հրաբխի պահին կղզում եղած զբոսաշրջիկների հետ։