180 հազար դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի ակնոցը
Մեծ Բրիտանիայում աճուրդի շրջանակներում վաճառել են Ջոն Լենոնի ակնոցը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ակնոցի վաճառքի նախնական գինը սկսել է 8 դոլարից և վաճառվել 180 հազար դոլարով։ Գնորդի անունը գաղտնի է պահվում։ Ակնոցը Լենոնը թողել է ավտոբուսի նստատեղի վրա 1968 թվականին, որից տարիներ անց ավտոբուսի վարորդն այն վաճառել է։
Նշվում է նաև, որ ակնոցը վարորդին հասել է կոտրված վիճակում, որն ինքն է վերանորոգել։