Մահացել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի դերասանը
Կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Դենի Աիելոն:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից: Դերասանը խաղացել է 100-ից ավելի դերեր,որոնք հիմնականում եղել են երկրորդական պլանի դերեր:
Աիելոն հայտնի է մասնավորապես «Կնքահայրը» ֆիլմից,որտեղ նույնպես խաղացել է երկրորդական դեր: Դերասանի մահվան հանգամանքները չեն նշվում: