Պոլ Պոգբան շարունակում է «երազել Ռեալ»-ի մասին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է լքել անգլիական ակումբը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից։ Անգլիական ակումբի ղեկավարները ցանկանում են, որ Պոգբան մնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։ Սուլշերն էլ իր հերթին անհամբեր սպասում է, որ վնասվածքից ապաքինված Պոգբան դուրս գա խաղադաշտ։ Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել դեռ սեպտեմբեր ամսին։
Պոգբայի «Ռեալ» տեղափոխության լուրերը շատացան այն ժամանակ, երբ նրան ու Զիդանին միասին նկատեցին։ Ընդգծենք, որ Պոգբային գնելու ամենահավանական թեկնածուն հենց «Ռեալ»-ն է։