Անտուան Գրիզմանը բացատրել է, թե ինչո՞ւ է հեռացել «Ատլետիկո»-յից
Կատալոնական «Բարսելոնա»-յի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը բացատրել է, թե ինչո՞ւ է տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել «Ատլետիկո Մադրիդ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք UEFA TV-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես լքեցի «Ատլետիկո»-ն, ոչ թե այն բանի համար, որ հաղթեմ Չեմպիոնների լիգան ու նվաճեմ մրցանակներ։ Ես հեռացա, որպեսզի ունենամ խաղային նոր ոճ, նոր փիլիսոփայություն։
«Ատլետիկո»-ն կարող է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել յուրաքանչյուր մրցաշրջանում»։