Ջենարո Գատուզոն ցանկանում է «Նապոլի»-ում տեսնել «Միլան»-ի 2 ֆուտբոլիստի
Իտալական «Նապոլի»-ի նորանշանակ մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է իր թիմում տեսնել իտալական «Միլան»-ի 2 ֆուտբոլիստի, որոնց ինքը մարզել է։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Գատուզոն ցանկանում է թիմ հրավիրել պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսին և կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին։ Միլանյան ակումբն իր հերթին Տեո Էրնանդեսի փայլուն խաղից հետո ցանկանում է վաճառել Ռոդրիգեսին։
Ընդգծենք, որ Կեսիեի ծառայությւոններով հետաքրքրված են նաև անգլիական ակումբներ։