Նախկին ու ներկա իշխանությունը չկա, բոլորի հեղինակը նույնն է․ «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)
Նախկին ու ներկա իշխանությունը չկա, բոլորի հեղինակը նույնն է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը։
Նա նկատեց, որ այսօր, առավել քան երբևէ, ժողովուրդը պառակտված է։ «Բոլորին հանել են բոլորի դեմ, իսկ ամենակարևոր խնդիրը Արցախի խնդիրն է։ Թուրքական սպեցնազը Նախիջևանում է նստած, ադրբեջանական 100 հազարոց բանակն էլ պատրաստվում է պատերազմի։ Ադրբեջանը վախենում է մեր միասնականությունից, բայց այսօր մեզ պառակտում են ու թուլացնում»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում