Դանի Կարվախալը Կիլիան Մբապեին հրավիրում է «Ռեալ»
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանի Կարվախալը ցանկություն է հայտնել «ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հանդես գալ «Ռեալ»-ում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից։
Կարվախալը նշել է, որ աշխարհի լավագույն խաղացողները պիտի իրենց կարիերայում հանդես գան Իսպանիայի մայրաքաղաքում։
Ընդգծենք, որ Մբապեն արդեն իսկ 20 տարեկան հասակում դարձել է Աշխարհի չեմպիոն։
Ըստ որոշ սպորտային կայքերի՝ Մբապեն ամռանը կհեռանա «ՊՍԺ»-ից։