Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր խաղային սարքը
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Xbox Series X խաղային սարքի դիզայնը:
Xbox Series X-ը նախատեսվում է թողարկել 2020 թվականի վերջին: Microsoft-ի խաղային ծրագրերի գծով տնօրեն Ֆիլ Սպենսերը, խոսելով Xbox Series X-ի մասին ասել է, որ այն հարմար է օգտագործման համար, քանի որ այն կարելի է տեղադրել և ուղղահայաց և հորիզոնական դիրքով:
Խաղային սարքը չորս անգամ կգերազանցի իր նախկինին՝ Xbox One X-ին, գրաֆիկական հզորությունը ևս երկու անգամ ավելին կլինի: