«Թագավոր ջան, նավսյակի Հռոմի պապից էլ ներողություն խնդրի. «дальше по списку»». օգտատերերը՝ Փաշինյանին
Հասարակությունն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նա «պաշտոնապես» է ներողություն խնդրել Նար-Դոսից՝ նրա ստեղծագործությունը Հովհաննես Թումանյանին վերագրելու համար:
Արմեն Ալբերտի Մխիթարյան
«Ինչ տղա ա, է, մեր վարչապետը: Իսկական հերոս: Մարդը էդքան վեհություն ունի, որ սխալն ընդունում ա: Բա չէ… Կեցցե՛, մեր ազգի պարծանք, հայության իսկական առաջնորդ, մեր մեսսիա Նիկոլը։
Մեկ էլ թագավոր ջան, նավսյակի Հռոմի պապից էլ ներողություն խնդրի: Դալշը պօ սպիսկու՝
1) Քրիստոս,
2) Իսրայել Օրի,
3) Նելսոն Մանդելա,
4) Մահաթմա Գանդի,
5) Պապ թագավոր։
Էսքանը դեռ հերիք ա: Հավատում եմ քո խոհեմությանը, մեր թագավոր ջան, Նիկոլ ջան»:
Արմենուհի Աղալարյան.
«Աչքիս Թումանյան ավելի շատ եք սիրում։ Ճիշտն ասած զարմանալի էր՝ Նար Դոսի ոճը շփոթել Թումանյանի ոճի հետ։
Բայց դե լավն եք էլի։ :)
«Ճիտին պարտքերը» չմոռանանք ։Էս Զոհրապիցա :)»