«Հրապարակ». Կատաստրոֆիկ վիճակ՝ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին և ջրել ներքևի հարկաբաժինը։
Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչև կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում