«Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց 34000 դրամ գանձած անձը ոստիկանությունում բացատրություն է տվել․ Ջանոյան (ֆոտո)
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի' «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ' ներկայացնելով համապատասխան կտրոն։
Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են»։