«Միայն խոստացավ ու ոչինչ չփոխվեց․ ձայն բարբառո հանապատի»․ զոհված զինվորի մայր (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, 2019 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն ստեղծեց հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկաշարյանը։
Վերջինս խոստացել էր, որ յուրաքանչյուր դեպքով առաջ քաշված հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն, սակայն, ինչպես վստահեցնում են խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները, ստեղծման օրվանից առ այսօր որևէ աշխատանք չի կատարվել։
Զոհված զինծառայողներից Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը, վստահեցնում է, որ ոչ մի քրեական գործով ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել։
«Միայն խոստացավ ու ոչինչ չփոխվեց․ ձայն բարբառո հանապատի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գոհար Օհանջանյանը։
Խաղաղ պայմաններում սպանվածների մայրերը վստահ են, որ իրականում չկա ցանկություն ու քաղաքական կամք՝ բացահայտելու այդ գործերը։
Մանրամասները՝ տեսանյութում