Քննչականի պետն ասել է՝ ուր էլ գնաք՝ իմ բռի մեջ եք․ որդուս սպանության գործը կոծկում են (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի մայրը՝ Արմենուհի Ղևոնդյանը, հերթական անգամ իր խնդրով կառավարության դիմաց էր։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ժամանակին սպանված մյուս զինվորների գործերը ինքնասպանություն չորակվեին ու բացահայտվեին, ինքը այստեղ կանգնած չէր լինի։
Նա պատմեց նաև, որ գործը ցանկացել են տեղափոխել Ազգային անվտանգության տիրույթ, ու երբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այդ մասին իմացել է, հեգնանքով է ընդունել լուրը։
«Հայկ Գրիգորյանն ասել է․ ուր էլ գնաք՝ իմ բռի մեջ եք։ Ես չեմ հասկանում, թե էդ ինչ ա արել Հայկ Գրիգորյանը, որ վարչապետը նրան պարգևատրել ա․ իմ տղայի սպանությունը կոծկում են»։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում։