Հարկադիրը շատ հեշտ ու հանգիստ «տշեց» մարդկանց իրենց բնակարններից․ խաբված քաղաքացիներ (տեսանյութեր)
Հայկանուշ Հովակիմյանը վաշխառու Տիգրան Մարտիրոսյանի խաբեության զոհերից մեկն է։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց բնակարանները հայտնվել են Տիգրան Մարտիրոսայնի ձեռքում։
Վերջինս կանանց տոկոսով գումարներ է տվել։
Հայկանուշ Հովակիմյանը պատմում է, որ մի քանի ամիս Մարտիրոսյանին տոկոսները վճարվել են, սակայն հետո, այլ քՀայկանուշ Հովակիմյանիաղաքացիների բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, ու իրենք ներգրավվել են որպես վկա, սակայն 2014 թվականին արդեն Հայկանուշի ընտանիքը բնակարանից վտարման մասին որոշման ծանուցում է ստացել և որոշել դիմել իրավապահ մարմիններին։
Տիգրան Մարտիրոսյանը խաբեությամբ ստացած բնակարանը վաճառել է մեկ այլ անձի:
Հատկանշական է, որ Տիգրան Մարտիրոսյանը 2 անգամ դատարանի վճռով վաշխառու է ճանաչվել, սակայն չի ձերբակալվել։
Հայկանուշ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ցուցակ է ցույց տալիս և վստահեցնում, որ այդ մարդու խաբեություններից տուժել է 52 քաղաքացի։