Ես ոչնչից չեմ վախենում․ Գատուզոն իր առաջին հարցազրույցն է տվել որպես «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ
Ջենարո Գատուզոն պաշտոնապես նշանակվեց «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ, որից հետո տվեց իր առաջին հարցազրույցը։
Նա մասնավորապես նշել է․ «Անչելոտին ինձ համար ինչպես հայր է։ Այս տարիներին նա ինձ օգնել է բոլոր հարցերում։ Նա հաղթել է ամեն ինչ և ինձ պետք է շատ ապացուցել։ Մեր նպատակն է միավորներ վաստակել և զբաղեցնել այնպիսի դիրք, որ կարողանանք հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Պետք է լավ աշխատել և դուրս գալ այս բարդ իրավիճակից։ Ես ոչնչից չեմ վախենում։ Լավ եմ հասկանում իրավիճակի բարդությունը և ցանկանում եմ արդյունքի հասնել»։