Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ
Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց Հանրային խորհրդի նոր անդամների նշանակման հարցը:
Հարցը չզեկուցվող էր:
Այդպիսով՝ որոշում կայացվեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին նշանակել Հանրային խորհրդի անդամներ: