Նախ ցիկլոն կմոտենա, ապա Աֆրիկայից տաք օդային հոսանքներ կներթափանցեն. Սուրենյանը՝ փոփոխական եղանակի մասին
Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը
«Կենտորանական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,- գրել է նա։