Պերուում սուզանավի մեջ հայտնաբերվել է 2 տոննա կոկաին
Պերուի ծովային սահմանապահ ուժերը ձերբակալել են երկրի ափերի մոտ հայտնաբերված սուզանավի անդամներին, ովքեր փորձել են սուզանավով շուրջ 2 տոննա կոկային տեղափոխել այլ երկիր:
Սուզանավն իր «ճամփորդությունը» սկսել է Էկվադորից:
Հիշեցնենք, որ այսպես կոչված «կոկաինի ամենախոշոր պլանտացիաները» տեղակայված են Կոլումբիայում, Պերուում և Բոլիվիայում, որոնք էլ ապահովում են համաշխարհային շուկայի 90% կոկայինը: