Հայտնի է, թե երբ Իսրայելում կանցկացվի խորհրդարանական ընտրություն
Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել՝ 2020 թվականի մարտի 2-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Այդ ընտրությունները կդառնան մեկ տարվա մեջ անցկացված արդեն երրորդ ընտրությունները: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ընտրություններում նրա գլխավոր հակառակորդ Բենի Հանցը համաձայնության չեկան կոալիցիա կազմելու հարցում:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշմանը կողմ են քվեարկել բոլոր 94 պատգամավորները: