Մակրոնն ու Նիգերիայի նախագահը հետաձգել են G5-ի գագաթնաժողովը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Նիգերիայի առաջնորդ Մահամադդև Իսսուֆուն որոշել են հետաձգել G5 ֆորմատով անցկացվող երկրների ղեկավարների հանդիպումը:
Նախնական պայմանավորվածությամբ հանդիպումը պետք է անցկացվեր 2019 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայում: Սակայն կողմերը որոշել են հետաձգել հանդիպումը, որին քննարկվելու էր Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև տարբեր ահաբեկչական կազմակերպությունների դեմ արդյունավետ պայքարի հարցերը:
G5-ը ձևավորվել է 2015 թվականին, որի կազմի մեջ են մտնում 5 աֆրիկյան երկրներ: