Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)
Հասարակություն

Լավ գիտեք, որ ես Ձեզնից չեմ խնդրել այդ պաշտոնը․ Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար,

վերջին շրջանում Ձեր հասցեին հնչող մեղադրանքների շարքից մի քանիսն իսկապես անհեթեթ էին, հուսով եմ, որ դրանք աստիճանաբար կդադարեն:
Հրապարակային նամակներ գրելու մեծ սիրահար չեմ. նախընտրում եմ խնդիրը դեմ առ դեմ քննարկել հասցեատիրոջ հետ, սակայն քանի որ առանձին հանդիպելու և իրավիճակը քննարկելու առաջարկիցս հետո արդեն 3 ամիս է՝ չեք արձագանքում, ստիպված եմ դա անում:

Օգոստոսի 21-ին Ձեր հրավերով, սակայն նաև փոխնախարար Գրիշա Թամրազյանի անսպասելի մասնակցությամբ հանդիպման ընթացքում ինձ համար իրական անակնկալ էր, երբ երկուսով միասին ինձ առաջարկեցիք ազատման դիմում գրել և ներկայացրիք ձեր նոր թեկնածուին, ում մասին մամուլը շարունակաբար պնդում էր, որ սերտ կապի մեջ է փոխնախարար Թամրազյանի հետ (տհաճ մանրամասների մեջ չխորանամ, ճիշտ, թե սխալ՝ ձեր խնդիրն է). հրավերից ես ենթադրում էի, որ հանդիպելու էինք առանձին և քննարկեինք տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ընթացքը…
Դիմում գրելու պատճառաբանությունը լսելուց հետո, ինչպես հիշում եք, ես առանց ընդդիմանալու երկուսիդ պարզաբանեցի, որ իմ ատենախոսության տեսական հատվածում առկա բացթողումները, որոնց մասին ինքս եմ հրապարակայնորեն խոսել, նվազագույն խնդիրն է, որ եղել է նախկին կործանված համակարգում, դրանք հետևանք են սխալ ու անորոշ պահանջների, նախևառաջ պահանջները պետք է փոխվեն ու հստակեցվեն, իսկ բուն աշխատանքը սակավաթիվ իրական հետազոտություններից է, որի գիտական նորույթը նաև տպագրվել է ազդեցության գործոնով միջազգային հեղինակավոր ամսագրում: Սակայն, երկուսդ էլ զարմանալիորեն անդրդվելի էիք, իսկ ես, ցավոք, պատրաստակամ էի անգամ նվազագույն խնդրի դեպքում դիմում ներկայացնել, որովհետև այդ պահին իսկապես հավատացել էի, թե դա է պատճառը: Դրանից միայն մի քանի օր հետո անհասկանալի հանձնաժողովը հրապարակեց իր «եզրակացությունը»՝ ապօրինի ձևակերպումներով:

Այժմ արդեն բոլորի համար է ակնհայտ կատարվածը, բայց ես ամեն դեպքում նաև դատարանում կապացուցեմ, որ առանց որևէ իրավական կարգավորման, շահերի բացահայտ բախում ունեցող անդամներով հանձնաժողովի «եզրակացությունը» ապօրինություն էր իմ նկատմամբ:
Սակայն, անկախ այս ամենից…

Բացատրե՛ք, խնդրում եմ, Ձեր անհասկանալի պատճառաբանությունից և դրան հաջորդող հրապարակային հայտարարություններից հետո ինչո՞ւ և ինչպե՞ս է տնտեսագիտական համալսարանը շարունակում ղեկավարել մեկը (անձի հետ խնդիր չունեմ անգամ իմ դեմ նախաձեռնված զավեշտալի քրեական գործից հետո), ում գիտական աշխատանքներում բացահայտվել են համակարգչային «copy paste»-ների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից և լրատվական կայքերից, դրանց մի մասը գրեթե ծայրից ծայր է արտատպված, իսկ դոկտորական ատենախոսության մեջ ոչ միայն ամբողջական ենթագլուխներ են արտագրված, այլև մի շարք առաջարկություններ:

Անգամ չեմ հարցնում վերոնշյալ քրեական գործով պաշտոնապես հերքված անհեթեթ մեղադրանքների մասին, որի առնչությամբ կրկին լռեցիք և որևէ գնահատական չտվեցիք:
Եթե տնտեսագիտականի բարեփոխումները չափազանց արմատական էին, ու խնդիր էր դրված՝ ինձնից շուտափույթ ազատվելու, արդյունքների հաստատումից ուղիղ 7 օր առաջ տապալելու դասախոսների մրցույթը, հետ բերելու մրցույթը չհաղթահարած դժգոհող դասախոսներին կամ փոխնախարարի հետ միասին առաջ մղելու ձեր նոր թեկնածուին, ապա հանրությանը և ինձ հայտնե’ք իրական պատճառը, անգամ առանց ներողություն խնդրելու, և ես ձեզ այլևս չեմ անհանգստացնի, կասեմ՝ դուք՝ ձեր նշանակումները… ամեն ինչ օրինաչափ է, միասին վայելե՛ք և ինչ ուզում եք, արե՛ք: Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բոլորին, այդ թվում՝ երկրի ղեկավարին ներկայացնել, թե իբր արժեքների խնդիր է լուծվել:

Գրեթե համոզված եմ, որ վարչապետին ֆիլտրված և ոչ ամբողջական տեղեկատվություն է հասել կատարվածի վերաբերյալ: Լավ գիտեք, որ ես Ձեզնից չեմ խնդրել այդ պաշտոնը: Իսկ այն, ինչ ես առնվազն փորձել եմ անել ու միգուցե այլևս չփորձեմ, հեղափոխության տրամաբանական և իրական շարունակությունն էր կրթության բնագավառում՝ առանց չնչին անձնական շահ հետապնդելու: Խոսքը վերաբերում է մի համակարգի, որի մասին հենց վարչապետն է բազմիցս նշել, որ կործանված է եղել: Եվ հետևաբար՝ առանց արմատական ու ցավոտ փոփոխությունների, դեկորատիվ զարդարումներով էական արդյունք չենք ունենալու:

Հեղափոխության ռեսուրսը հենց այդպես է վատնվում, իսկ հակահեղափոխական ուժերին ակամա հենց Դուք եք սնում նման վարքագծով: Հուսով եմ՝ շատ ուշ չի լինի, երբ հասկանաք։

Միգուցե իմ մեծագույն սխալն այն է, որ ես չափից ավելի սրբորեն և ապաքաղաքական մաքրությամբ եմ ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն դրանց այսպիսի հատվածական խեղաթյուրումներն իմ մոտեցումը չեն փոխելու. անձամբ ես չեմ շեղվելու դրանցից:

Հարգանքով՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյան։


Հ.Գ.
Ուսանողների և շրջանավարտների ջանքերով մինչև այժմ բացահայտված փաստերին կարող են ծանոթանալ բոլորը, և տառաճանաչ որևէ մեկից այսպիսի արտատպումները կոծկել այլևս անհնար է՝ անկախ այս կամ այն անհասկանալի հանձնաժողովի՝ իրավական ուժ չունեցող հետագա որոշումներից.
https://forqualityeducation.wordpress.com/
Իսկ նույնալեզու արտատպումները նկատելու համար Ձեր կտրուկ հայտարարություններից հետո հարկավոր է ոչ թե ձևական հանձնաժողով, այլ աչք:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ անգամ արտագրած առաջարկությունները նախկին համակարգի մեծագույն խնդիրը չեն, եթե ատենախոսությունը գոնե ինքն է գրել:

Հ.Հ.Գ.
Խնդրում եմ նախևառաջ պատասխանել ըստ էության, այնուհետև ազատորեն կարող եք հիպոթետիկ ենթադրություններ անել, թե որ ուժերի հետ եմ մութ գործարքների մեջ»: