Դատավորը Դոնալդ Թրամփին արգելել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել
Էլ-Պասոյի ֆեդերալ դատավորն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ բյուջեով նախատեսված 3.6 միլիարդ դոլարը ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Թրամփի որոշումը՝ գումար հատկացնել պատի կառուցման համար, դատարանի կողմից անօրինական է ճանաչվել:
Թրամփի դեմ հայց էր ներկայացրել Border Network for Human Rights կազմակերպությունը: