Այս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ ծիծաղող ոստիկաններինԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ)
Վազող տողեր

Գլխավոր դատախազի հրաժարականի սարքովի ակցիաները շանտաժի փաստաթուղթ են իշխանության ձեռքին

Շուրջ երկու շաբաթ է՝ Գլխավոր դատախազության շենքը «պաշարված է». մի քանի հավերժ «պայքարիստներ» ոտքի են ելել՝ փրկելու գլխավոր իրավապահ կառույցը գլխավոր դատախազի «ճիրաններից»:

Այս «քամին», դասականը կասեր «օդում կախված լուրերի համաձայն», հստակ կետից է փչում՝ ինչպես ասում են՝ նախկիններից: 

Որոշ նախկինների թվացել է, թե իրենք այլևս Նիկոլի ընկերն են ու կարող են Դավթյանին աթոռից հեռացնելով՝ վերջապես նրա փոխարեն որևէ յուրայինի նշանակել կամ էլ թեկուզ անձամբ նշանակվել այդ պաշտոնում: 

Իսկ հիշո՞ւմ են, թե՞ մոռացել են սույն նախկինները, որ բազում-բազմաթիվ աղմկոտ սպանությունները կամ այլ հանցագործությունները, որոնք այդպես էլ չբացահայտված մնացին, հենց իրենց իշխանության «շնորհքն էին»: Վստահ ենք՝ լավ են հիշում: Հիմա եկել են ու իրենց ակտիվիստների միջոցով հրաժարական են պահանջում: Սցենարը պարզ է՝ ստուգվում է հասարակության տրամադրությունները: Թե ակցիային միացողները շատացան, ուրեմն կարելի է հաստատուն քայլել երազանքի հետևից, թե որ չէ՝ ուրեմն «զուր էր ամբողջ այս աղմուկը»: 

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին

Արթուր Դավթյանը  իրավապահ համակարգի հավանաբար այն քիչ ներկայացուցիչներից է, ով ընտրվել է Սերժ Սարգսյանի օրոք ու մնացել իր պաշտոնին նույնիսկ իշխանափոխությունից հետո: Նշանակում է՝ Փաշինյանը վստահել է նրան, իսկ եթե նաև հաշվի առնենք այն, որ, գոնե առաջին տպավորությամբ, Փաշինյանի իշխանությունը թիրախավորված է հենց Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապա Դավթյանը կարողացել է իր ապագան ու հեղինակությունը հարվածի տակ դնելով՝ միջնորդել այս անձանց կալանքի տակ պահելու համար: Ճի՞շտ է նա, որ միայնակ ստանձնում է Փաշինյանի պաշտպանի ու նրա բերած արդարադատության երաշխավորի դերը, թե՞ հետոն ցույց կտա, որ Փաշինյանը նրան էլ «կքցի», ժամանակի հարց է:

Դատախազության պաշարողները

Դատախազություն շենքը «շրջափակած ակտիվիստները» մի տեսակ հավերժ ակտիվիստներ են. նրանց մշտապես ինչ-որ բան դուր չի գալիս: Օրինակ՝ Մարինա Պողոսյանը, ում դեմ պարբերաբար քրգործեր են հարուցվում, մշտապես, երկար տարիներ «իր բախտը լալիս էր» երկրորդ նախագահից: Հիմա նա՝ նույն Պողոսյանի չսիրելի Քոչարյանը, նույն Արթուր Դավթյանի ձեռքով կալանքի տակ է: Աստծուց կրա՞կ է ուզում: Ինչո՞վ են պայմանավորված բողոքի ակցիաներն ձմեռային այս ցուրտ օրերին, ինչո՞ւ է սկսել հիմա էլ մարզեր գնալ, այնտեղ արտահայտել իր բողոքը, դժվար չէ հասկանալ: Հենց հիմա՛ է պետք, որ խոսվի Դավթյանի դեմ: Դժվար չէ գուշակել նաև, որ մարինապողոսյանների բողոքի ակցիաներն ընդամենը շանտաժի փաստաթուղթ են իշխանության ձեռքին, որը նա և իր հովանավորները սիրով ու սեփական կամքով դնում են Փաշինյանի ձեռքին՝ ի հավաստումն անսահման նվիրվածության ու անպատասխան սիրո: 

Իսկ եթե նայենք, թե ովքեր են շրջապատում այս տիկնոջը, կտեսնենք, որ նրանք ևս հավերժ պայքարիստներ են: Արման Ղարիբյանն, օրինակ, Մարինա Պողոսյանին ուղեկցող, դեռ տարիներ առաջ պայքարում էր արժանապատիվ տրանսպորտի համար, հիմա նա էլ մոռացել է իր պայքարը: Ասել կուզենք՝ երկակի են այս մարդկանց պայքարի ստանդարտները: Ասել կուզենք, որ կոնկրետ պայքարները սկսվում են ինչ-որ մարդկանց պետք եկած կոնկրետ պահի: Ու ոչինչ, որ դատախազը երեկ չի դատախազ ընտրվել, մարինապողոսյաններն ու արմանղարիբյաններն էլ ամենևին երեկ է, որ իմացել են այդ մասին...

Շարունակելի... 

NEWSPRESS.am