ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշանակվեց Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) մեծ դահլիճում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնեց Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան նշանակեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին:
Հայաստանում առաջին անգամ է, որ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան է նշանակվեում։
«Հիմա ես պատվով պետք է կրեմ այս անունը: Այո՛, կլինեմ պաշտպան, բայց չեմ կարծում, որ արտակարգն ինձ համար է: Արտակարգը մեր երեխաներն են, նրանք հրաշք են: Ամեն երեխա ինչ-որ տաղանդ ունի, նրանք որպես դատարկ տախտակ չեն ծնվում: Հատկապես Հայաստանում խնդրում եմ ծնողներին՝ գտնել այդ տաղանդը, փայփայել ու աճեցնել այն, որպեսզի երեխան կատարելագործի այն և ծառայեցնի մեր պետությանը: Հայաստանի համար կարևոր է անհատների տաղանդը: Ես իմ համեստ ներդրումը կբերեմ մեր երեխաների առողջության ու անհոգ մանկության մեջ»,- ասաց Նունե Սարգսյանը: