Ավազակային հարձակումներ կատարած քաղաքացիները կալանավորվեցին. 2-ը՝ պայմանագրային զինծառայող են, 1-ը՝ տուժողի թոռը. Shamshyan.com (ֆոտո)
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։
Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զինված զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ։
Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։
Կայքի տեղեկություններով՝ կալանավորվածներից Է. Խուրշուդյանը ավազակային հարձակման ենթարկվածներից Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 75-ամյա Մանյա Խ-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանն է
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն է
Կալանավորված, Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանն է (տուժածի թոռը)
Կալանավորված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանն է
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում