17-ամյա Ֆատին դարձավ ՉԼ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ
Երեկ Չեմպոինների լիգայի խաղարկությունում կատալոնական «Բարսելոնա»-ն 1-2 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին:
Հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձավ նաև կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Անսսումանե Ֆատին: Այսպիսով 17 տարեկան 40 օրական Ֆատին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձավ գոլի հեղինակ:
Ընդգծենք, որ կատալոնական ակումբում նրան դիտարկում են որպես Լիոնել Մեսսիին փոխարինող: