Կառլո Անչելոտին կարող է գլխավորել «Արսենալ»-ը
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ կարող է դառնալ Կառլո Անչելոտին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից:
60-ամյա մասնագետի հետ կապ են հաստատել լոնդոնյան ակումբի ղեկավարներն այն պահից հետո, երբ նա ժամեր առաջ հեռացվեց «Նապոլի»-ի գլխավոր մարզչի իր պաշտոնից: Նշվում է, որ 60-ամյա մասնագետը կարող է գլխավորել լոնդոնյան ակումբը մինչև ամանորյա տոները:
Ընդգծենք, որ Անչելոտիին ցանկանում են իրենց թիմ հրավիրել նաև «Էվերթոն»-ի ղեկավարները: