Պաշտոնական. Կառլո Անչելոտին հեռացվեց «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալական «Նապոլի»-ն պաշտոնապես հեռացրեց Կառլո Անչելոտիին գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Ակումբի հայտարարության մեջ ասված է, որ Անչելոտիի ու ակումբի ղեկավար Աուրելիո Դե Լաուրենտիսի հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական:
60-ամյա մասնագետն իր ակումբի հետ վերջին խաղում 4-0 հաշվով հաջողության հասավ «Գենկ»-ի դեմ: