«Եկան, տեսան, հաղթեցին». քայլարածները ՍԴ «ջահել» դատավորներին վաստակած թոշակի ուղարկեցին
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը:
Նախորդ օրը տեղի ունեցավ միայն քննարկում, իսկ քվեարկությունը ԱԺ-ն թողեց հաջորդ օրվա համար, թեև մի գիշերվա ընթացքում հազիվ թե որևէ բան փոխվեր ու խորհրդարանական մեծամասնությունը հակված էր այս օրենքն անցկացնելու հարցում:
Ընդհանուր առմամբ նիստը տևեց մոտ 26 րոպե ևս 20 րոպե՝ ընդմիջում . առաջին 14 րոպեից հետո «Իմ քայլը», չգիտես ինչու, որոշեց 20 րոպե ընդմիջում վերցնել, որից հետո. 2-3 րոպեի ընթացքում 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ՝ ՍԴ «ջահել» դատավորներին վաստակած հանգստի ուղարկելու օրենքն ընդունվեց:
Շատ հնարավոր է, որ «Իմ քայլը» ընդմիջում վերցրեց, որպեսզի նիստի տևողությունն ավելի երկար լինի, և չստացվի, որ «եկան, տեսան, հաղթեցին»: Թեև, մեծ հաշվով, հենց այդպես էլ եղավ...
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի միայն ՍԴ դատավորները կարող են կամովի գնալ վաղաժամ կենսաթոշակի։ Թաշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։