Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին` շնորհավորանքների համար (ֆոտո)

Այս թեմայով
- Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
- Փաշինյանի եւ Ալիեւի բազմաթիվ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի անդամները. Արթուր Վանեցյան
- Ապարանում Նիկոլ Փաշինյանի համար պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են. Արթուր Վանեցյան
- Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ. «Փաստ»
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։
Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․ «Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում շնորհավորել էր Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։