Սա աստղաբաշխական թիվ է. Փաշինյանը ՀԴՄ կտրոնների վիճակագրություն է ներկայացրել (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության և 2020 թվականի անելիքների մասին:
Նա նշել է, որ 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2018-ի թվականի հունվար-նոյեմբերի համեմատությամբ դուրս է գրվել 106 609 299 ՀԴՄ կտրոնով ավելի:
«Սա աստղաբաշխական թիվ է և այս ավել դուրս գրված ՀԴՄ կտրոններով ավել է արձանագրվել 303 մլրդ դրամի ապրանքաշրջանառություն»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում