Պետք է կոնսոլիդացնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի հայկական ֆուտբոլն առաջընթաց ունենա․ Թովմաս Գրիգորյան
Այսօր Ֆուտբոլի Համաշխարհային օրն է՝ խաղ, որով տարված է ամբողջ աշխարհը: Այսօր Հայաստանի ֆուտբոլը թերևս հետաքրքրում է բոլորին, թեկուզև նրանով, որ վերջին շրջանում այստեղ բավականին փոփոխություններ եղան։ Դեկտեմբերի 23-ին էլ սպասվում են ՀՖՖ նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը:
Այս 3 թեկնածուների նկատմամբ հանրության շրջանում դիրքորոշումը ակնհայտ տարբերվում է։ Սակայն, ընտրությունը կատարելու են ոչ թե շարքային քաղաքացիները, այլ հասարակական կազմակերպությունները՝ ՀՖՖ ժողովի ժամանակ։
NEWSPRESS.am-ը կարճ հեռախոսազրույց ունենացավ թեկնածուներից մեկի՝ Լոռի ՖԱ հիմնադիր, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Թովմաս Գրիգորյանի հետ:
«Այո, ես պաշտոնապես ՀՖՖ նախագահի թեկնածու եմ և ամենօրյա ռեժիմով թիմային աշխատանք ենք իրականացվում: Ծրագրերը շատ են, հիմնարար ուղղություները բազմաթիվ և նույնիսկ մեկ հաղորդման կամ հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ ներկայացնել: Բայց կասեմ հետևյալը` ես վստահ եմ իմ և իմ թիմի ներուժի, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի պատրաստվածության վրա: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտրվելու դեպքում, ֆուտբոլային ընտանիքում չլինեն յուրայիններ և ոչ յուրայիններ:
Մենք պետք է կոնսոլիդացնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի մեր ֆուտբոլն առաջընթաց ունենա, ակումբները պետք է հավասարազոր պայմաններ ունենան: Աշխատանքները շատ են և շարունակական»,- ասաց Թովմաս Գրիգորյանը։