Այսօր կկայանա Սիրիայի հարցով հերթական գագաթնաժողովը
Նուրսուլթանում այսօր սկսվել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը:
Գագաթնաժողովին կմասնակցեն պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչները, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Գագաթնաժողովում կքննարկվեն Եփրատի ափին և Իդլիբում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը: Հանդիպումը թվով 14-րդն է: