«Նապոլի»-ն և Ջենարո Գատուզոն համաձայնության են եկել
Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն և «Նապոլի»-ն համաձայնության են հասել։ Այս մասին տեղեկանում ենք Gazzeta delo Sport կայքից։
Իտալական կայքը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել և առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի Գատուզոյի նշանակման մասին։
Նեապոլյան ակումբի ղեկավարները բավարարված չեն Կառլո Անչելոտիի աշխատանքով։ Ընդգծենք, որ խոսվում է նաև, որ Անչելոտին շատ հնարավոր է, որ վերադառնա «ՊՍԺ»։