«Նապոլի»-ն պայմանագիր է առաջարկել Զլատան Իբրահիմովիչին
Իտալական «Նապոլի»-ն լուրջ պայքար է մղում Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նեապոլյան ակումբի ղեկավարները 38-ամյա շվեդին առաջարկել են պայմանագիր՝ մինչև 2021 թվականը։
Առաջիկա օրերին Զլատանը կպատասխանի նեապոլյան ակումբին։ Ավելի վաղ իտալական սպորտային կայքերը հայտնում էին, որ Իբրահիմովիչը համաձայնության է եկել «Միլան»-ի հետ։