Արշակունյաց պողոտայում այրվում են քաղաքապետարանի տեղադրած նոր աղբամանները (ֆոտո)
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Արշակունյաց պողոտա, հիմա։ Դիտավորություն չենք ուզում տեսնել, բայց կարծում ենք, իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դեպքերը»։