Վհուկների որս չեն անելու և մենք ճիշտ ենք․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նկատեց, որ այսօր շատ են շահարկվում անուններ, որոնց հասցեատերերը, ըստ հասարակության, պետք է ձերբակալված լինեին: Չնայած դրան, Միրզոյանի խոսքով, վհուկների որս չեն անելու:
«Համառոտ ակնարկ՝ վհուկների և մեր առաքելության մասին»,-ասաց Միրզոյանն ու ներկայացրեց Վհուկների որսի մասին պատմող գրքի հեղինակին ու բովանդակությունը և հայտարարեց, որ իրենք յուրովի են պայքարելու վհուկների դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում