Նիկո Կովաչը կարող է գլխավորել «Արսենալ»-ը
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Խորվաթ մասնագետն իր ծառայություններն է առաջարկել անգլիական ակումբին և սպասում է պատասխանի։
Լոնդոնյան ակումբն Ունաի Էմերիին պաշտոնանկ անելուց հետո փնտրում է մասնագետի։
Նշվում է, որ մինչև մրցաշրջանի երկրորդ հատվածի սկսելը «Արսենալ»-ը կունենա նոր մարզիչ։