Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն Փարիզում
Փարիզում կայանալիք Նորմանդյան գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այսպես կոչված «Նորմանդյան քառյակի» հանդիպումը, որին բացի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներից, կմասնակցեն նաև Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահները, տեղի կունենա այսօր՝ Փարիզում:
Հանդիպման այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: